Рубрика: Մաթեմատիկա

03.05.2024

Պարապմունք՝ 87

Թեստ 9

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1) 1/5                          2)5/3

3) 3/5                         4) 2/7

  1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) 1/5, 8/5, 18/5, 18/5

2) 2/10, 2/15, 2/50, 2/55


3) 7/5, 4/5, 2/5, 9/5

4) 1/5, 8/5,12/5, 2/5

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)50ր    

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1) 1/10         2) 1/100

3) 1/1000    4) 1/10000

  1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով

  1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։
  2. 3248:8-(6×240-5×240)+500=406-240+500=666
  3. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
  4. 880-560=320
  5. Պատ 320
  6. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։
  7. 809սմ-59սմ=750սմ=7մ 50սմ
  8. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը:
  9. S=6×6=36սմ/ք,36:9×5=20սմ/ք
  10. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
  11. 225:3=75, 74,75,76
  12. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։
  13. 18×9+6=168
  14. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։
  15. 100-(4×3)=100-12=88
  16. Պատ 88
Рубрика: Մայրենի

Ընձուղտներ

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
  
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Քնքշորեն և սիրով
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Տարիքը որոշում են շագանակագույն խալերով
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Կանգնած

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,թե ում ձագն է նա:

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց,իմացիր՝ կորավ -գնաց։

 չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ընձուղտի սիրտը կշռում է 11կգ: Նա ունի ամենաերկար լեզուն-50սմ, սև գույն: Նա վազում է շատ արագ 55 կմ/ժ: Նրա վրայից շատ վատ հոտ է գալիս, աչքերը տեսնում են շատ լավ: Նա քնում է կանգնած, Նրա բոյը հասնում է 6մ-ի: Ընձուղտը չի հորանջում: Իրենց ձագերի համար նրանք ունեն մանկապարտեզ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

Վեց, տասնմեկ, հիսուն, հիսունհինգ, մեկ, քսան, երեսունհինգ, տասնվեց:

2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 Մարդ Ընձուղտ փոքրիկ
 ձայն մանկապարտեզ անխնա
 բույս  հյութեղ
 ջուր  

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Ծաղկած այգի

Փոքր կենդանի

Բարի ընձուղտ

Լավ մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։  

Կրակի հետ խաղալ-վտանգի հետ խաղալ

Ձեռք քաշել-հետ կանգնել

Рубрика: Մաթեմատիկա

02.05.2024

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

1 Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ Որքա՞ն էր այդ կետերի հեռավորությունը։

320+240=560

Պատ 560մ

2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։

6-4=2կմ

Պատ 2կմ, երկրորդը գնում էր ավելի արագ:

3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր  երկրորդի անցած ճանապարհը։

4-2=2կմ

Պատ 2կմ

4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝ 9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը։

8կմ 200մ+9կմ=17կմ 200մ, 20կմ 500մ-17կմ 200մ=3կմ 300մ

Պատ մնաց 3կմ 300մ

5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ, որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։

340-30=310մ, 340+310=650մ

Պատ 650մ

6 A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։ Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ դեղինը անցել էր 95կմ։

95-15=80կմ

Պատ Կանաչ մեքենա-80կմ

7 B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց հեռավորությունը միմյանցից։

75+15=90կմ, 75+90=165կմ

Պատ 165կմ

8 A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից 200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան մյուսը։

200-20=180կմ, 180:2=90կմ, 90+20=110կմ

Պատ 90կմ, 110կմ

9 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն ճանապարհ էր անցել հեծանվորդը։

2000-800=1200, 1200:2=600, 800+600=1400

Պատ 1400մ

10 A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց հեռավորությունը։

65+55=120, 170-120=50

Պատ 50կմ

Рубрика: Հայրենագիտություն

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։

Արտաշեսյան արքայատոհմ, Վանի թագավորություն, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյան արքայատոհմ, Հեթումյաններ:

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

Վանի Թագավորությունը: Վանի թագավորության թագավորներն էին Մենուա առաջինը և Արգիշտին: Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին

Արտաշես առաջինը և Տիգրան Մեծը: Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։  Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր:

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։

Մ.թ. 301 թ.-ին:

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։

Տրդատ Գ-ի օրոք, Գրիգոր Լուսավորչի միջոցով:

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: 

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։

Մեսրոպ Մաշտոցը, 405 թվականին:

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։

Տիգրան-Ա, Տիգրան-Գ:

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։

Աշոտ Բագրատունի, Սմբատ առաջին, Աշոտ Բ Երկաթ, Աշոտ Գ, Գագիկ Ա: Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետություն:
Աշոտ Ա Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:

Բագրատունիները պայքարում էին արաբների դեմ և պահքարում էին իրենց անկախության համար:

12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:

Տիգրան Մեծին, որովհետև նրա օրոք ամենաուժեղ Հայաստանն ենք ունեցել:

13. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։

Ռուբինյաններն ու Հեթումյանները թագավորել են Կիլիկիայում: Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան  դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին:  Իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

Рубрика: Մաթեմատիկա

30.04.2024

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Դասարանական առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

7×10+4=74

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5+11=116 մն

3․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

500:30=16,20 մն

Պատ 16փաթեթ, 20ավելացավ:

4․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։

153:5=30,3մն

Պատ 30տուփ, 3լ հյութ

5․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

Ամենամեծը-4

6․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

Ամենափոքրը-10, 10:5=2, 10:10=1

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

Ամենափոքր-12, 12:5=2, 2մն, 12:10=1, 2մն

Տնային առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17×2+5=39

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101×7+2=709

3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53×3+25=184

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:

165:24=6, 21 մն

Պատ Ամենաքիչը 6 ավտոբուս:


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:

38:5=7, 3 մն

Պատ Յուրաքանչյուր-7կոնֆետ, ավելացավ 3:

6․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

Ամենամեծ մնացորդ-18

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

Ամենափոքր թիվը 22, 22:9=2, 4մն, 22:6=3, 4 մն

Рубрика: Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիներր, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունր, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
  2. Կենդանիները տարբեր են իրենց չափերով, գույնով, մարմնի կառուցվածքով: Կան հսկա կենդանիներ-փիղը, կապույտ-կետը:
  3. Կան շատ փոքր կենդանիներ-թիթեռ, մեղու, որդեր: Կան կենդանիներ որոնց մենք չենք տեսնում:
  4. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
  5. Այնտեղ որտեղ նրանք ապրում են, դրանով էլ պայմանավորված է նրանց բազմազանությունը:
  6. Ի՞նչ է ֆաունան:
  7. Կենդանիների աշխարհը կոչվում է ֆաունա:
  8. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
  9. Հավը տալիս է ձու, ոչխարը տալիս է բուրդ, կովը տալիս է կաթ, խոզը, ոչխար, կովը, հավը-տալիս են միս:
Рубрика: Մայրենի

Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվում է) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել է)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել է) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունի) Պիզայի աշտարակը

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)
  2. Պիզայի աշտարակը գտնվում է Իտալիայում:
  3. Այն հայտնի է նաև որպես <<ընկնող>> աշտարակ:
  4. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով,
  5. շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)
  6. Որովհետև աշտարակը սկսել է թեքվել շինարարության ժամանակ:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր)

Գիտնականը վերևի հարկում փորձեր էր անում:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Ի սկզբանե աշտարակը պիտի լիներ 10 հարկանի և ունենար պատշգամբներ:

Պիզայի աշտարակը պիտի ունենար զանգակատուն:

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
  2. Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։
  3. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
  4. Աշտարակի շինությունը Անդրեա Պիզանոն:
  5. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
  6. Լքել-լքել է, կանգնել-կանգնել է, ունենալ-ունի, գտնվել-գտնվում է

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

Ընթացք, ընդմիջում, առաջին, փորձերն:

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

Рубрика: Բնագիտություն

Սերմնացան

Նպատակը՝ —  ստանալ մեր ձեռքերով հավաքած սերմերի սածիլներ ( աշնանը սովորողները Արևելյան դպրոցի բակերից Սերմնահավաք նախագծի շրջանակում հավաքել են տարբեր ծաղկի սերմեր՝ գարնանը ցանելու նպատակով), որոնք հետագայում կտեղափոխենք համապատասխան վայրեր՝ տնկարաններ:

Նախագիծը սովորողներին սովորեցնում է  բուսերի խնամքը սկսած ամենասկզբից՝ սերմից, ինչպես ցանել, որ բույսը (ծաղիկը) ինչ խորությամբ պետք է ցանել, ինչքան ժամանակում կծլի, սերմի ծլունակությունը, ջերմաստիճանը և լույսը ինչ նշանակություն ունի բույսի աճի համար, ինչպես պետք է  ջրել, ինչ հաճախականությամբ, ինչպես են տեղափոխում սածիլը և այլն:

Գործունեությունը — Սովորողները սերմերը ցանում են միանգամյա օգտագործման տարաներում մինչև սածիլ դառնա: Տանը ստեղծում են իրենց սեփական ջերմոց-տնկարանը:

Սերմը ցանելուց առաջ հաշվում ենք սերմերի քանակը, որպեսզի պարզենք սերմերի ծլունակությունը՝ քանի սերմ, քանի սածիլ ստացվեց:

Բույսի բազմացում կտրոններից — տարբեր դեկորատիվ բույսերի կտրոններ դնում ենք ջրի կամ հողով տարայի մեջ, պարզում թե որ միջավայրում բույսը ավլիլավ կաճի:

Արդյունքը՝ սովորողների բլոգներում պատումներով և նկարներով, գարնանը մեր սածիլները տնկում են Արևելյան դպրոցի բնագիտական լաբորատորիայի հարակից տարածքներում, արտաքին բակերում։

Рубрика: Հայրենագիտություն

Հեթումյաններ

hayoc-tagavorneric-m-u65695-1.jpg

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։
Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք,
13-րդ դարի վերջերից, երկիրը պարբերաբար ենթարկվում էր
Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վեր —
ջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։
1375թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական
պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը շարունակեց պայքարը։
Այդ պայքարի գլուխ կանգնեց
Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը` Կոստանդին: Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

Рубрика: Ռուսաց լեզու

22.04.2024

Солнце  и Луна долго спорили. Солнце сказало, что листья на деревьях зелёные.
— Нет, — сказала Луна, — они серебряные. Люди на Земле всё время спят. А Солнце ответило: «Нет, люди на Земле всё время двигаются».

— Но тогда почему на Земле всегда тихо? — спросила Луна.

— Кто тебе это сказал? — удивилось Солнце. — На Земле всегда шумно. Они продолжали спорить.

— Я не могу понять, почему ты видишь зелёные листья, а я серебряные, — сказала Луна. Этот разговор услышал Ветер.

— О чём вы спорите? Я вижу Землю и днём и ночью. Днём, когда светит Солнце, люди работают и на Земле шумно. А ночью, когда светит Луна, на Земле тихо и люди спят.

Луна захотела посмотреть, что делают люди на Земле днём. Она решила появляться раньше, когда на небе ещё светит Солнце. Теперь она знает, какая Земля днём. А вот Солнце не может увидеть Землю ночью. Когда появляется Солнце, начинается день.

Вопросы к тексту:

1. Почему Солнце сказало, что листья на деревьях зелёные?2. Почему Луна сказала, что листья серебряные?

Днем листья на деревьях зеленые, потому что под лучи Солнце они зеленые.

А ночью кругом темно и под лучи Луны листья стоновятся серебристыми.
3. Почему Луна сказала, что на Земле всегда тихо?

Луна выходит ночью, а люди в это время спят и кругом всегда тихо.
4. Почему Солнце не согласилось с Луной и сказало, что на Земле всегда шумно?

Потому что Солнце выходит днем, а в это время люди работают, по этому всегда шумно.
5. Кто услышал спор Солнца и Луны?

Спор Солнца и Луны услышал Ветер.
6. Что сказал Ветер Солнцу и Луне?

Ветер сказал Днём, когда светит Солнце, люди работают и на Земле шумно. А ночью, когда светит Луна, на Земле тихо и люди спят.
7. Чего захотелось Луне?

Луна захотела посмотреть, что делают люди на Земле днём
8. Что она решила сделать?

Она решила появляться раньше, когда на небе ещё светит Солнце.
9. Как вы думаете, кто прав: Солнце, Луна или Ветер и почему?

Все они правы. Потому что каждый из них выходит в свое время дня.